
Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով: «Մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող ԵՄ լիիրավ ու լիարժեք անդամ դառնալ՝ առանց ԵՄ ստանդարտներին համապատասխանելու, հետևաբար՝ մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել այդ ստանդարտներին: Երբ լիարժեք համապատասխան կլինենք ԵՄ ստանդարտներին, այդ ժամանակ կամ մեզ կընդունեն ԵՄ… ԵՄ-ն ինքը պետք է որոշում կայացնի, կարող է նաև որոշում կայացնել, որ այլևս չի ընդլայնվում, բայց եթե ընդունեն մեզ ԵՄ անդամ, ուրախ կլինենք: Եթե չեն ընդունի, բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում, քանի որ ՀՀ-ն կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ասել է ՀՀ վարչապետը: