Ամերիկացի դերասան
Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա ավելի վաղ սպառնացել է Իրանին «ամբողջ
քաղաքակրթության ոչնչացմամբ»։
Իր հիմնադրամի
միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցականների համար, Քլունին այդ խոստումը անվանել է «ռազմական հանցագործություն»։
ԱՄՆ նախագահի
վարչակազմը մեկնաբանել է Քլունիի խոսքերը. «Միակ մարդը, որ ռազմական հանցագործություններ է կատարել, Ջորջ Քլունին է՝
իր սարսափելի ֆիլմերով և դերասանական կարողությունների բացակայությամբ»,- The
Independent-ի հարցմանը ի պատասխան ասել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը։
Քլունին արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը. «Ընտանիքները կորցնում են մտերիմներին։ Երեխաները ողջ–ողջ այրվում են։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին։ Հիմա ժամանակն է լուրջ քննարկումների ամենաբարձր մակարդակներում, այլ ոչ թե ինֆանտիլ վիրավորանքների… Պատերազմական հանցագործությունը կատարվում է «ազգը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ», ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի ստատուտով։ Ո՞րն է վարչակազմի դիրքորոշումը ի պաշտպանություն իրեն»,- ասել է նա Deadline-ին տված հարցազրույցում։