Ջորջ Քլունին ու Սպիտակ տունը իրար «ռազմական հանցագործ» են անվանել

Ամերիկացի դերասան
Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
այն բանի համար, որ նա ավելի վաղ սպառնացել է Իրանին «ամբողջ
քաղաքակրթության
ոչնչացմամբ»։

Իր հիմնադրամի
միջոցառման
ը, որը կազմակերպվել էր դպրոցականների համար, Քլունին այդ խոստումը անվանել է «ռազմական հանցագործություն»։

ԱՄՆ նախագահի
վարչակազմը մեկնաբանել է Քլունիի խոսքերը. «
Միակ մարդը, որ ռազմական հանցագործություններ է կատարել, Ջորջ Քլունին է՝
իր սարսափելի ֆիլմերով և դերասանական կարողությունների բացակայությամբ»,- The
Independent-ի հարցմանը ի պատասխան ասել է Սպիտակ տան հաղորդակցության
հարցերով տնօրեն Սթիվեն Չունը։

Քլունին արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը. «Ընտանիքները կորցնում են մտերիմներին։ Երեխաները ողջողջ այրվում են։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին։ Հիմա ժամանակն է լուրջ քննարկումների ամենաբարձր մակարդակներում, այլ ոչ թե ինֆանտիլ վիրավորանքներիՊատերազմական հանցագործությունը կատարվում է «ազգը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ», ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի ստատուտով։ Ո՞րն է վարչակազմի դիրքորոշումը ի պաշտպանություն իրեն»,- ասել է նա Deadline-ին տված հարցազրույցում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *