Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք:
Այս մասին Երևանում հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Երբ մենք սկսում էինք Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը, ես բազմաթիվ առաջարկներ արեցի իմ հայ գործընկերոջը, և դրանցից ոչ մեկը միտված չէր Թուրքիային օգուտ բերելուն։ Իմ գլխավոր նպատակը հայ ժողովրդի բարեկեցությանն ու ավելի լավ ապագային նպաստելն էր»,- նշել է նա։