Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք. Սերդար Քըլըչ

Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք:

Այս մասին Երևանում հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Երբ մենք սկսում էինք Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը, ես բազմաթիվ առաջարկներ արեցի իմ հայ գործընկերոջը, և դրանցից ոչ մեկը միտված չէր Թուրքիային օգուտ բերելուն։ Իմ գլխավոր նպատակը հայ ժողովրդի բարեկեցությանն ու ավելի լավ ապագային նպաստելն էր»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *