281 կողմ․ 4՝ դեմ․ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Իլիե Բոլոժանի կառավարությանը՝ ստիպելով նրան հրաժարական տալ:
Նշենք, որ Բոլոժանը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում այցելել էր Երևան։
Նա ընդհատել է երևանյան այցն ու մեկնել Ռումինիա:
Նշվում է, որ Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու: