Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի վարչապետին

281 կողմ․ 4՝ դեմ․ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Իլիե Բոլոժանի կառավարությանը՝ ստիպելով նրան հրաժարական տալ:

Նշենք, որ Բոլոժանը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում այցելել էր Երևան։

Նա ընդհատել է երևանյան այցն ու մեկնել Ռումինիա:

Նշվում է, որ Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *