
«ԵՄ գագաթնաժողովը նախընտրական բոնուս էր Նիկոլ Փաշինյանին»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ այս գագաթաժողովը ռիսկեր առաջացրեց ՀՀ-ի համար։ «Այս գագաթնաժողովը ՌԴ-ի հետ ԵՄ-ի կոնֆլիկտը բերեց մեր տուն։ Մակրոնը ցինիկ ելույթներ ունենալով՝ ՀՀ-ին համարեց ռուսական արբանյակ․․․ Երեկ և այսօր Երևանում նկատեցի հակառուսական «ստրիպտիզի» բուռն մրցավազք, թե ով ավելի հակառուսական հայտարարություններ կանի։ Եվրոինտեգրման ուղղությամբ էլ որևէ գործնական բան չտեսանք, արդյո՞ք սա նպաստեց ժողովրդավարությանը․ իհարկե՝ ոչ»,- ընդգծեց Սուրենյանցը։