«Շատ արագ մի՛ գնացեք ԵՄ, որ արագությունից գլուխը չպոկվի մարմնից»․ Ոսկան Սարգսյան

«Շատ արագ մի՛ գնացեք ԵՄ, որ արագությունից գլուխը չպոկվի մարմնից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8 տարում ինչքանո՞վ եք մոտեցել ԵՄ չափանիշներին․
     Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «ԵՄ-ն ինքն է որոշում կայացնում, կարող է նաև որոշում կայացնել, որ այլևս չի ընդլայնվում, բայց եթե մեզ ընդունեն ԵՄ անդամ՝ ուրախ կլինենք։ Եթե չեն ընդունի՝ բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում, քանի որ ՀՀ-ն կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»։ Նիկոլ Փաշինյան, քո իշխանության 8 տարում ՀՀ-ում որքանո՞վ են ներդրվել եվրոպական չափանիշներ, ՀՀ-ից Եվրոմիության երկրներ ապրանքների արտահանումը որքանո՞վ է աճել։ Հայաստանի գլուխը՝ քաղաքական իշխանությունը Եվրոպա է գնում, իսկ մարմինը՝ տնտեսությունը, եվրասիական տնտեսական միության մեջ է։ ԵՄ շատ արագ մի գնացեք, որպեսզի այդ արագությունից գլուխը չպոկվի մարմնից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *