«Նիկոլը 2 օրից կզանգի Պուտինին կամ կայցելի ու կզեկուցի, չմտածեք»․ Զարուհի Մուրադյան

«Նիկոլը 2 օրից կզանգի Պուտինին կամ կայցելի ու կզեկուցի, չմտածեք»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի բան հիշեցնեմ: Կարծեմ 2019-ին ֆրանկոֆոնիայի համաժողովին տասնյակ երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ էին Հայաստանում: Տաշի-տուշի, պաչիկ-մաչիկ, դե կհիշեք… Հետո եղավ 2020-ի պատերազմը և․․․ Եվ ոչինչ, պաչիկ ստացածներ և տաշի անողներն իրենց գործերով էին զբաղբած, ոչ մեկը օգնության ձեռք չմեկնեց կամ եթե մեկնեց, սեղմող չկար մեր կողմից: Բա Պուտինը կնեղանար չէ՞, չէ՞ որ մեր պարտությունն ու կապիտուլյացիան բոլորի կողմից կանխատեսելի և ընդունելի էր…
     Էնպես որ՝ զզվելի է ձեր հրճվանքը, կներեք` անխելք, անհեռատես ամբոխի հրճվանք:
     Իսկ նիկոլը 2 օրից կզանգի պուտինին կամ կայցելի ու կզեկուցի, չմտածեք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *