Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են շարունակվել, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից

Պենտագոնի ղեկավարը Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել։

«Նախագահը պահպանում է անհրաժեշտության դեպքում խոշոր մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Եթե Իրանը չի ցանկանում կատարել համաձայնության իր մասը կամ գործարք կնքել, ապա պատերազմի նախարարությունը պատրաստ է վճռական գործողությունների»,- ասել է նա:

Հեգսեթը նշել է նաև, թե Վաշինգտոնը հույս ունի, որ գործը չի հասնի հակամարտության ակտիվ փուլի վերսկսմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *