Պենտագոնի ղեկավարը Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել։
«Նախագահը պահպանում է անհրաժեշտության դեպքում խոշոր մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Եթե Իրանը չի ցանկանում կատարել համաձայնության իր մասը կամ գործարք կնքել, ապա պատերազմի նախարարությունը պատրաստ է վճռական գործողությունների»,- ասել է նա:
Հեգսեթը նշել է նաև, թե Վաշինգտոնը հույս ունի, որ գործը չի հասնի հակամարտության ակտիվ փուլի վերսկսմանը: