
«Մի շարք քաղաքացիներ երեկ վիդեո էին ուղարկել ինձ, որտեղ երևում էր, որ ինչ-որ բլոգեր հայտնվել էր Կիրանցում ու չգիտես ինչպես՝ նկարահանել դպրոցի բունկերը, որը պաշտպանության ենթակա օբյեկտ է. այստեղ շատ լուրջ խնդիր կա»,- ԱԺ-ում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ բլոգերը Էրիկ Շահբազյանն էր՝ 222Lava-ն, որը սոցկայքի իր էջում տեսանյութեր էր հրապարակել Կիրանցից: