Թուրքիայում զինված hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի արտաքին գործերի նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդըն Չավուշօղլուի նկատմամբ։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մահափորձն իրականացվել է Այդըն Չավուշօղլուի գրասենյակում՝ հրազենի կիրառմամբ։

Առկա տեղեկատվության համաձայն՝ հարձակումից հետո գործարարին տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մևլյութ Չավուշօղլուն, ով այս պահին գտնվում է երկրից դուրս, արդեն տեղեկացված է պատահածի մասին և պլանավորում է վերադառնալ Թուրքիա։

Հետաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *