Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Ոսկե Սեր» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Արդենիս գյուղ) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Այս մասին հայտնում են տեսական մարմնից։

«Այսպես՝

– արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ և ախտահանել,

– շինության ու սառնարանային պահասենյակի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաթնամթերքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

«Ոսկե Սեր» ՍՊ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *