ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին․ հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։