Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին կուղարկվի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Վաղը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ալյումին և հացահատիկ։ Ընդհանուր առմամբ կուղարկվի 2 վագոն ալյումին և 9 վագոն հացահատիկ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է պարարտանյութով լի 4 վագոն՝ 272 տոննա ընդհանուր կշռով, և 6 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 420 տոննա կշռով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *