ԱԺ նախագահը ընդհատել է Էդգար Ղազարյանի ելույթը և անջատել խոսափողը


Հայաստան


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստի ընթացքում անջատել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը և ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգից, նշել է. «Ազգային ժողովի նախագահին ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում միակ Ազգային ժողովի նախագահը, որը պաշտոնավարել է ողջ գումարման ընթացքում, եղել է Ալեն Սիմոնյանը»,- ասել է Ղազարյանը, որին ի պատասխան՝ ԱԺ նախագահը զգուշացրել է նրան, որ ելույթը պետք է լինի օրակարգի շրջանակում։

«Ձեր ելույթը չէր վերաբերում օրակարգին և ընդհատված էր։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը»,- ասել է ԱԺ նախագահը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *