Հայաստանում վարկառուների թիվը մոտենում է 1 միլիոնի. Ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Այն, որ Հայաստանի տնտեսությունում որոշիչ դերակատարում ունեն վարկերը, որոնք բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են բիզնեսին և տնային տնտեսություններին, գաղտնիք չէ։ Մեր վերլուծություններում բավականին հաճախ անդրադարձ է կատարվում տրամադրված վարկերի ծավալներին։ Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե որքան մարդ է գտնվում վարկային բեռի տակ։ Նկատենք, որ կլինեն քաղաքացիներ, որոնք, ունենալով ֆինանսական գրագիտության բարձր մակարդակ, կկարողանան ճիշտ կառավարել սեփական վարկային պորտֆելը։ Սակայն մյուս կողմում այն քաղաքացիներն են, որոնք կարող են ընկնել վարկային ծուղակի մեջ, և դրանից դուրս գալը նրանց համար կարող է լինել դժվար կամ նույնիսկ անհնարին։


ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին


ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2026թ․ հունվար-մարտ ամիսներին առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, քանակները հաստատվել են հետևյալ մակարդակներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ մարտի վերջի դրությամբ վարկառու ֆիզիկական անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է 928,748 մարդ։ Նրանցից 51%տղամարդիկ են, իսկ 49%-ը՝ կանայք։

Նկատենք, որ սպառողական և այլ վարկեր ունեցող վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2026թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 905,535 մարդ։

Հիփոթեքային վարկ ունեցող վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2026թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 89,440 մարդ։ Այստեղ 34%կանայք են, իսկ 66%-ը՝ տղամարդիկ։

2026թ․ մարտի վերջի դրությամբ վարկառու ֆիզիկական անձանց 928,748 ընդհանուր թվաքանակը ցույց է տալիս, որ վարկավորումը Հայաստանի տնային տնտեսությունների ֆինանսական վարքագծի կարևոր բաղադրիչ է դարձել։ Մի կողմից, սա կարող է վկայել ֆինանսական միջնորդության խորացման, սպառման և բնակարանային պահանջարկի ֆինանսավորման ընդլայնման մասին, մյուս կողմից, այսպիսի լայն վարկային ներգրավվածությունը բարձրացնում է տնային տնտեսությունների պարտքային բեռի, եկամուտների անկայունության և հնարավոր գերավարկավորման ռիսկերը։


Ապագայի բանկը` այսօր. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հատկապես ուշագրավ է, որ սպառողական և այլ վարկեր ունեցող անձանց թիվը շատ բարձր է՝ 905,535 մարդ, ինչը վկայում է, որ վարկային շուկայի հիմնական զանգվածը կապված է ոչ թե երկարաժամկետ ներդրումային, այլ ընթացիկ սպառման և կարճաժամկետ ֆինանսական կարիքների հետ։

Հիփոթեքային վարկառուների` համեմատաբար փոքր, բայց նշանակալի թիվը՝ 89,440 մարդ, ցույց է տալիս բնակարանային շուկայի ակտիվություն, սակայն նաև ընդգծում երկարաժամկետ պարտավորությունների զգայունությունը տոկոսադրույքների, եկամուտների և աշխատաշուկայի փոփոխությունների նկատմամբ։

  • Ընդհանուր առմամբ, վարկերի հասանելիությունը կարող է աջակցել տնտեսական ակտիվությանը, սակայն առանց ֆինանսական գրագիտության բարձրացման և վարկային ռիսկերի արդյունավետ վերահսկման՝ այն կարող է դառնալ սոցիալական և ֆինանսական խոցելիության հիմնապատճառ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *