Իրանը Մերձավոր Արևելքում ոչնչացրել կամ վնասել է առնվազն 228 ամերիկյան ռազմական օբյեկտ. Washington Post

Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան առնվազն 228 ռազմական օբյեկտների, սակայն ԱՄՆ իշխանությունները հրապարակավ չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։ Նման եզրահանգման է եկել The Washington Post պարբերականը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները։

Պարբերականի տվյալներով՝ իրանական հարվածների հետևանքով թիրախավորվել են անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստարաններ, ռադարներ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ։ Տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները չեն կարող գործել լիարժեք հզորությամբ։ Գործողության սկզբում անձնակազմի մեծ մասը տարհանվել էր իրանական հրթիռների հասանելիության գոտուց դուրս գտնվող օբյեկտներ։

The Washington Post-ի հարցված փորձագետները կարծում են, որ ամերիկացի զինվորականները թերագնահատել են Իրանի հնարավորությունները և չեն հասցրել հարմարվել ժամանակակից անօդաչու թռչող սարքերին հակազդելուն։

Նյութի հիմքում ընկած են իրանական կողմի հրապարակած արբանյակային լուսանկարները։ Փորձագետները դրանց խմբագրման նշաններ չեն հայտնաբերել։ Միևնույն ժամանակ, արբանյակային նկարահանումների մեջ մասնագիտացած ամերիկյան Vantor և Planet ընկերությունները, ԱՄՆ իշխանությունների պահանջով, սահմանափակել են հասանելիությունն այն պատկերներին, որոնք արվել են Իրանին հասցված ամերիկյան հարվածների ժամանակահատվածում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *