Չափազանց կարևոր է ընդլայնել համագործակցությունը Եվրոպոլի հետ. ՀՀ ներքին գործերի նախարար

Մեզ համար մեծ նշանակություն ունի Եվրոպոլի հետ համագործակցությունը, քանի որ դա կարևոր փուլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում։ Դրա մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ նրա՝ շարունակական աշխատանք է տարվում՝ ուղղված Եվրոպոլի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության կայուն հիմք ստեղծելուն։

Նա հավելել է, որ դա իրավապահ գործունեության ոլորտում եվրոպական համագործակցության ցանցին Հայաստանի ավելի սերտ ինտեգրման մի մասն է։

«Շատ կարևոր է, որ այդ համագործակցությունն օգնում է մեզ բարձրացնել գործընկերների հետ մեր աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը, ինչը հատկապես արդիական է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կիբերհանցավորության և այլ հանցագործությունների դեմ պայքարում:

 Այսօր հանցավոր ցանցերը գործում են միջպետական մակարդակով, օգտագործում են տարբեր տեխնոլոգիաներ և արագորեն հարմարվում նոր պայմաններին։ Ուստի ոչ մի երկիր չի կարող միայնակ արդյունավետորեն դիմակայել այդ սպառնալիքներին։ Այդ առումով չափազանց կարևոր է ընդլայնել մեր համագործակցությունը Եվրոպոլի հետ»,- նշել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *