
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով, թե «Քոչարյանը մեր իշխանության ժամանակ տղամարդու կերպարից դարձավ բլոգեր…»։ Տարբեր վիրավորանքներն էլ չցիտեմ։
Հարգելի պրն. Սիմոնյան, բլոգեր լինելու մեջ վատ բան չկա։ Բայց երբ դա ասում է մարդ, ով ժամանակին խաղացել է ակվարիումի ձկան դեր, չափազանց բնական կատարել բռնաբարվածի և բազմաթիվ նմանատիպ կերպարներ՝ կարծես այդ ամենի միջով անձամբ անցած լինի, ապա տարակուսելի է, թե ինչու է «բլոգեր» բառը հնչեցնում որպես վիրավորանք։
Իսկ թե իրականում Ռոբերտ Քոչարյանը ինչ դարձավ ձեր իշխանության օրոք՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, թե ինչ է դառնալու ձեր իշխանությունից հետո։ Քոչարյանը դառնալու է ձեզ չներողը, ձեր քաղաքական մղձավանջը, ձեր գիշերային վախը, այն մարդը, ով ձեզ ստիպելու է պատասխան տալ այս երկրի գլխին բերած աղետի համար։ Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը։
Մինչ դուք ամբիոններից զբաղված էիք ցինիզմով, էժան ծաղրով ու քաղաքական խեղկատակությամբ, Հայաստանը կորցնում էր անվտանգությունը, արժանապատվությունը, եկեղեցին և հազարավոր կյանքեր։ Դու, Ալեն, մեր պետությունը վերածեցիր նկարահանվածդ սերիալների մակարդակի։
Բայց կա մի բան․ ցանկացած իշխանություն մի օր վերադառնում է իրականություն։ Իսկ քո պարագայում այդ իրականությունը դաժան է լինելու։ Երանի ես տալու «ակվարիումային» ժամանակներիդ»։