Խորգոսի անցակետում հրդեհը 17 բեռնատար է ոչնչացրել (տեսանյութ)

Խորգոսի անցակետում հրդեհը 17 բեռնատար է ոչնչացրել

Ղազախստանի և Չինաստանի սահմանին գտնվող Խորգոսի միջազգային սահմանային համագործակցության կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել արտակարգ դեպք։ Հրդեհը ոչնչացրել է ղազախական բեռնատարներ, հաղորդում է NUR.KZ-ն։

Սոցիալական ցանցերում հայտնվել են դեպքի վայրից տեսանյութեր։ Հաղորդվել է, որ Խորգոսում բեռնատարներ են այրվում։

Հրդեհը տեղի է ունեցել չինական կողմում։ Պաշտոնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչնչացվել է ղազախական 17 բեռնատար։ Ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 21 բեռնատար: Բոլոր հետաքննությունները կանցկացնի չինական կողմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *