
Ղազախստանի և Չինաստանի սահմանին գտնվող Խորգոսի միջազգային սահմանային համագործակցության կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել արտակարգ դեպք։ Հրդեհը ոչնչացրել է ղազախական բեռնատարներ, հաղորդում է NUR.KZ-ն։
Սոցիալական ցանցերում հայտնվել են դեպքի վայրից տեսանյութեր։ Հաղորդվել է, որ Խորգոսում բեռնատարներ են այրվում։
Հրդեհը տեղի է ունեցել չինական կողմում։ Պաշտոնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչնչացվել է ղազախական 17 բեռնատար։ Ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 21 բեռնատար: Բոլոր հետաքննությունները կանցկացնի չինական կողմը։