Թրամփն ակնկալում է մեկ շաբաթվա ընթացքում Իրանի հետ հուշագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Իրանի հետ զինված հակամարտության դադարեցման մասին հուշագիրը կարող է ստորագրվել շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ առաջնորդի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո դրա մասին հայտնել է Fox News-ի հաղորդավար Բրեթ Բայերը։

Ըստ նրա՝ Թրամփը «զգուշավոր լավատես է» և հնարավոր համաձայնագիրը դիտարկում է որպես «բեկումնային պահ» հակամարտության կարգավորման գործում։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն ակնկալում է Իրանի պատասխանն իր առաջարկներին 48 ժամվա ընթացքում։ 

Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է ուսումնասիրել ամերիկյան կողմի առաջարկները և պատասխանը կփոխանցի ավելի ուշ՝ պակիստանյան կողմի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *