«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոլեռանդ հակառուսական է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Նա ցանկանում է, որ Փաշինյանը մնա իշխանության, ռուսներն էլ դուրս գան Կովկասից։ Եթե նա այդքան մտահոգված է ՀՀ-ի՝ ՌԴ արբանյակ լինելով, ապա Ֆրանսիան ո՞ւմ արբանյակն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ուրեմն ԱՄՆ արբանյակ է․․․ Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ՝ ո՛չ ռազմական դաշինք, ո՛չ ռազմաբազա մեր տարածքում, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամակցություն, ո՛չ էլ ԵՄ անդամակցություն»,- նշեց Խաչիկյանը՝ հավելելով, որ եթե Մակրոնն ուզում է նոր էջ բացել, թող ռազմական դաշինք կնքի ՀՀ-ի հետ, բայց երբեք դա չի անի, ուրեմն թող չխաբեն մեզ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *