Վուչիչ. Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի հետ անվերապահ դաշինքի վրա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Kurir պարբերականին համար իր հեղինակային սյունակում հայտարարել է, որ ապագայում Եվրոպան չի կարողանա հենվել Միացյալ Նահանգների հետ անվերապահ դաշինքի վրա։

Նրա խոսքով՝ աշխարհում ձևավորվել են երկու առաջատար տերություններ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, մինչդեռ Եվրոպան փորձում է պահպանել իր դիրքերը՝ բախվելով քաղաքական, ռազմական և հատկապես տնտեսական սաստկացող փոխակերպման հետ։

Վուչիչը նշել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը զգալիորեն առաջ են մյուս երկրներից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման մեջ, մինչդեռ Եվրոպան, չնայած ջանքերին, հետ է մնում սահմանափակ էներգետիկ ու հումքային ռեսուրսների, ինչպես նաև խիստ կարգավորման պատճառով։

Սերբ առաջնորդը նաև ընդգծել է, որ բազմաթիվ եվրոպացիներ սխալմամբ հույս ունեն պահպանել կյանքի ներկայիս մակարդակը՝ առանց էական փոփոխությունների, այդպիսի մոտեցումն անվանելով անիրատեսական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *