Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկների մի զույգ արտաքսվել է Փուքեթ կղզուց այն միջադեպից հետո, որը լայն հասարակական արձագանք է առաջացրել, հաղորդում է Bangkok Post-ը։
Ոստիկանության տվյալներով՝ նրանց մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում․ դրանում երևում է, թե ինչպես են տղամարդն ու կինը սեռական հարաբերություն ունեցել շարժվող տուկ-տուկում՝ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների աչքի առաջ։
Հրապարակումը համացանցում քննադատության ալիք է բարձրացրել․ օգտատերերը նշել են, որ նման դեպքերը վնասում են հանրաճանաչ զբոսաշրջային հանգստավայրի իմիջին։
Ոստիկանությունը խախտողներին ձերբակալել է արդեն հաջորդ օրը։ Նրանք եղել են 41-ամյա Իսպանիայի քաղաքացի և 43-ամյա Պերուի քաղաքացի։ Հարցաքննության ընթացքում երկուսն էլ ընդունել են տեղի ունեցածի փաստը։
Իշխանությունները որոշում են կայացրել զույգին արտաքսելու և նրանց սև ցուցակում ներառելու մասին։
Նախկինում Թաիլանդում արդեն գրանցվել են զբոսաշրջիկների նմանատիպ անպատշաճ վարքի դեպքեր, որոնք նույնպես դարձել են հանրային քննարկման և իշխանությունների արձագանքի առարկա։