Պետդումայում առաջարկել են պաշտոնյաներին արգելել արտասահմանում անշարժ գույք ունենալ

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, Պետդումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը մայիսի 7-ին առաջարկել է պաշտոնյաներին և նրանց մերձավոր ազգականներին արգելել արտասահմանում անշարժ գույք ունենալ։

«Մենք կներկայացնենք օրինագիծ՝ պաշտոնյաների և նրանց ընտանիքների համար արտասահմանյան անշարժ գույք ունենալու արգելքի, ինչպես նաև նման սեփականությունը թաքցնելու համար պատասխանատվության մասին», — ասել է նա «РИА Новости»-ին։

Միրոնովի խոսքով՝ իր երկրի հաղթանակի դեմ հանդես եկող մարդը «լուռ կոռուպցիոներ» է, որը կապիտալ է կուտակել և արտասահմանում իր համար «պահեստային օդանավակայան» է պատրաստել՝ տուն կամ բնակարան։ Քաղաքական գործիչը ընդգծել է, որ նման մարդիկ արժանի չեն պետական ծառայող կոչվելու և վտանգ են ներկայացնում երկրի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *