Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ապա՝ 2024-ի հոկտեմբերին համայնքի ղեկավար․ գրում է «Հետք»-ը։

«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Ընկերությունը Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո, համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր 85 մլն 805 հազար դրամի չափով։

2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր։

Այս տարվա հունվարին համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Սիսիան քաղաքում կրթական այգու կառուցման համար։ Մրցույթին մասնակցել էր երեք ընկերություն, որոնցից երկուսը ներկայացրել էին իրար մոտ գնառաջարկներ՝ 33.6 և 33.8 մլն դրամ, իսկ «Առաքել» ՍՊԸ-ն առաջարկել էր աշխատանքը կատարել 25.2 մլն դրամով և համայնքապետարանի հետ այդ չափով պայմանագիր է կնքել։

2024-ի ապրիլին, երբ Հովսեփ Առաքելյանի ավագանու անդամ էր, «Առաքել» ՍՊԸ–ն հաղթել էր Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրում շենքի տանիքի վերանորոգման մրցույթում։ Ընկերության հետ կնքվել էր 3.7 մլն դրամի պայմանագիր։

Այս բոլոր դեպքերի վերաբերյալ Առաքելյանը համայնքի կայքում ներկայացրել է շահերի առկայության վերաբերյալ հայտարարություն, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջ է։ Գնումների մասին գործող օրենքը չի արգելում համայնքի ղեկավարին պայմանագրեր կնքել իրեն փոխկապակցված անձանց հետ, սակայն 2026 թ․–ի մայիսի 6-ին ընդունված փոփոխություններով, 2027 թվականի հունվարի 1-ից դա կարգելվի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *