
«Մեզ մեղադրում են անկարգություններ կազմակերպելու մեջ, բայց մոռացե՞լ եք, թե ով էր ասում՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններին հարվածում են, քարեր, փայտեր, մահակներ վերցրեք և ինքնապաշտպանություն կազմակերպեք»,- այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և միացրեց Մարտի 1-ի իրադարձությունից ձայնագրություն։ «Մենք երբեք նման կոչեր չենք արել, իսկ Սրբազան պայքարի գործով ամբողջը զրպարտություն է, կոնտեքստից կտրված ձայնագրություններ, որոնց 50 տոկոսը չի լսվում և այստեղից ասվում է, որ ձայնագրություններն իրական են։ Մարտի 1-ի հետ կապված անընդհատ ասելով Մարտի 1, Մարտի 1-ը բացահայտված չէ, դե բացահայտեիք, 8 տարի իշխանության էիք՝ բացահայտեիք»,- հավելեց Դանիելյանը։