«Ռուսաստանի գլխավոր շքերթը կախված է Ուկրաինայից»․ Զելենսկի

«Ռուսաստանի գլխավոր շքերթը կախված է Ուկրաինայից»․ Զելենսկի

Ուկրաինան «արդարացի պատասխան» է պատրաստում ռուսական հարձակումներին, որոնք տեղի են ունեցել ի հեճուկս Կիևի կողմից մայիսի 6-ից հայտարարված լռության ռեժիմի, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր փաստացի ամբողջ օրը, գրեթե ամեն ժամ մեր տարբեր մարզերից հարվածների մասին հաղորդություններ են ստացվել… Ռուսաստանը չի դադարեցրել իր ռազմական ակտիվությունը։ Ուկրաինան կգործի հայելային։ Գիշերվա և վաղվա իրավիճակից կախված՝ կսահմանենք նաև մեր լիովին արդար պատասխանները», – գրել է նա թելեգրամյան իր ալիքում։ «Ռուսաստանը կռվել է այնքան, որ իրենց գլխավոր շքերթն արդեն մեզանից է կախված։ Եվ սա հստակ ազդանշան է՝ պետք է ավարտել», – հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *