25,2 մլն դրամ է հատկացվել Արաքս գետի ավազանից շինարարական ավազի արդյունահանման համար գիտականորեն հիմնավորված նախագծա-հաշվարկային փաստաթղթերի մշակման համար։ Համապատասխան որոշումը մայիսի 7-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Նշվում է, որ որոշումը հնարավորություն կտա ավազի արդյունահանումն իրականացնել սահմանված չափանիշներին համապատասխան ձևով և դիտարկել շինարարական ավազի պահանջարկը բավարարելու այլընտրանքային տարբերակները։ Նշվում է նաև, որ նոր կանոնների ներդրումը կարևոր նշանակություն կունենա գյուղատնտեսական հողերի բերրիության պահպանման և ջրային համակարգերի անխափան աշխատանքի համար։