

«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 21-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածեց տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։
Էկոլուրին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանը Էկոլուրին հայտնել էր, որ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից դուրս, տվյալ տարածքն ամբողջությամբ գտնվում է Դիլիջան համայնքի կազմում։
Մարտ 27, 2026 at 15:16