Իմ կարծիքով՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, և որոնց չի հասել նրա երկիրը՝ նրա թիմի ղեկավարության ներքո։ Պարզապես նախանձ է, նախանձից է ասել։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես եկեք Բելառուս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պատմել է, որ բազմիցս եղել է իր ընտանիքի հետ Բելառուսում՝ ոչ միայն Մինսկում, այլև այլ քաղաքներում։ «Ի՞նչ եմ ուզում ասել։ Այդպիսի հաջողությունների՝ որոնց Բելառուսը հասել է տնտեսական, արդյունաբերական, արտադրական, գյուղատնտեսական ոլորտներում, Ալեն Սիմոնյանին՝ ոչ, ոչ թե Լուսնի չափ՝ շատ ավելի հեռու է։ Ես պարզապես կոչ եմ անում բոլորին՝ բլոգերներին, Հայաստանի լրատվամիջոցներին․ գնացեք Բելառուս, հետո այնտեղից նյութեր բերեք և Ալեն Սիմոնյանին ցույց տվեք բելառուսների, բելառուս ժողովրդի և բելառուսական ղեկավարության ձեռքբերումները», — խորհուրդ է տվել Մարիա Զախարովան։
Միաժամանակ նա նկատել է, որ այդ խորհուրդը լիովին տեղավորվում է եվրոպական միտումների մեջ։ «Ահա, օրինակ, Եվրամիության քաղաքացիները Լեհաստանից կանոնավոր կերպով գալիս են Բելառուս։ Գիտե՞ք՝ ինչի համար։ Ապրանքների համար։ Նրանք այնտեղ գնում են բելառուսական արտադրանք, որն իսկապես առանձնանում է բարձր որակով և իր արտադրության փաստով, որովհետև նման ավանդույթներ կան, և այն պահանջկոտության փաստով, որը գոյություն ունի Բելառուսի տարածքում գործող ԳՕՍՏ-երի և ստանդարտների տեսքով», — հայտարարել է դիվանագետը։
«Նայեք, թե որքան հոգատար է Բելառուսը վերաբերվում էկոլոգիայի, իր բնության հարցերին, ինչպես է այն մեծարում իր ավանդույթները, ինչպես է պահպանում պատմական հիշողությունը, ինչպես է իր աճող սերնդին փոխանցում իր մշակույթի և ինքնատիպության մասին գիտելիքները, ինչպես է պատմում, թե ինչպես էին փորձում ոչնչացնել Բելառուսը։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ բելառուսական ղեկավարությունը ասի, թե իբր այլևս պետք չէ պատմել բելառուսների նկատմամբ նացիստների, ֆաշիստների ցեղասպանական դրսևորումների մասին։ Ընդհակառակը, նրանք խոսում են այդ մասին, գրում են դրա մասին գրքեր, հրատարակում են դասագրքեր։ Ոչ թե նրա համար, որպեսզի չշփվեն Արևմտյան Եվրոպայի երկրների, Գերմանիայի հետ, այլ նրա համար, որպեսզի, ինչպես մենք արդեն բազմիցս ասել ենք, թույլ չտան իրենց նկատմամբ կատարել նույն ոճրագործությունները, ինչ տեղի ունեցավ 80-ից ավելի տարի առաջ», — ևս օրինակներ բերեց Մարիա Զախարովան։
«Ես տեսնում եմ, թե ինչպես են տնտեսական, արդյունաբերական, արտադրական զարգացմանը զուգահեռ, գիտատեխնիկական, ի դեպ, զարգացմանը, ինչպես նաև Բելառուսի մշակութային, մարդասիրական զարգացմանը զուգընթաց, վերականգնում շատ դժվար վերակառուցվող հուշարձաններ և օբյեկտներ, որոնք կապված են իրենց ժողովրդի հերոսության հետ։ Ես իսկապես տեսնում եմ երկրի համար հնարավորություն զարգացնելու զանգվածային լրատվության և հաղորդակցության միջոցները։ Նայեք, թե ինչպես են զարգանում IT տեխնոլոգիաները Բելառուսում։ Նայեք, թե ինչպես է զարգանում սպորտը այդ երկրում», — շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ալեն Սիմոնյանի ասած ամեն ինչ կարելի է մեկնաբանել միայն մեկ կերպ՝ ինչ-որ, գիտեք, անմարդկային նախանձ ժողովրդի ու երկրի հաջողությունների նկատմամբ, որը ոչ մի վատ բան չի արել։ Գնացեք այնտեղ ինքներդ, տեսեք։ Կրկին ուզում եմ ասել՝ ես գնացի և տեսա, և ձևավորեցի իմ կարծիքը», — հավելել է Մարիա Զախարովան։