«Լուսավոր Հայաստան». Առանց Ղարաբաղի «միջանցքների» մասին խոսակցություններ չեն կարող լինել

Հայաստանը չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ, քանի դեռ հստակ սահմանների քարտեզը չի ամրագրվել, և չի լուծվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը նաև ղեկավարում է նրա պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ 

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իր քաղաքական ուժն ունի հստակ ու անսասան դիրքորոշում. «Չկա Ղարաբաղ՝ չկա միջանցք»։ Մարուքյանը փաստեl 1, որ Ադրբեջանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ կոնկրետ քարտեզների, և նման պայմաններում պարտադրվող ցանկացած փաստաթղթի ստորագրումն անընդունելի է։ Կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև իշխանափոխության հարցին՝ վերահաստատելով, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Մարուքյանի գնահատմամբ՝ այսօր պետական ինստիտուտները կաթվածահար են և վերածվել են «մեկ մարդու շոուի», որտեղ անկախության ցանկացած դրսևորման դեպքում (ինչպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության դեպքում) հաջորդում է պաշտոնանկությունը։

«Իշխանությունը պետք է փոխվի, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հունիսի 8-ից հետո խորհրդարանը դառնա պրոֆեսիոնալ կառավարման վայր, այլ ոչ թե մեկ անձի կամքի կատարողը», – վստահեցրել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իր կուսակցությունը պատրաստ է ապագայում համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ, բայց միայն սեփական ինքնության պահպանման և ծրագրային սկզբունքների հարգման պայմանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *