Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին։ Այդ մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառով։
«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում մայիսի 9-ին ավանդաբար տեղի կունենան Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։
Նշենք նաև, որ հունիսի 7-ին նշանակված Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կանցկացվի մայիսի 8-ից հունիսի 5-ը։