
«Ի՞նչ կարծիք ունենք ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկու Երևան այցի վերաբրյալ»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել է լրագրողը։
«Մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր և սրիկայություն՝ մեր ժողովրդի հանդեպ։ Եվրոպացիներն ընդամենը Զելանսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն մաստեր կլաս տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները»,- պատասխանել է Կարապետյանը։
«Անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողոսվուրդն օգուտ չի ունենալու։ Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն»,- նշել է նա։