«Զելանսկուն բերել էին, որ Փաշինյանը մաստեր կլաս տա՝ ինչպես հանձնել սեփական տարածքները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Զելանսկուն բերել էին, որ Փաշինյանը մաստեր կլաս տա՝ ինչպես հանձնել սեփական տարածքները»․ Սամվել Կարապետյան

«Ի՞նչ կարծիք ունենք ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկու Երևան այցի վերաբրյալ»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել է լրագրողը։

«Մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր և սրիկայություն՝ մեր ժողովրդի հանդեպ։ Եվրոպացիներն ընդամենը Զելանսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն մաստեր կլաս տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները»,- պատասխանել է Կարապետյանը։

«Անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողոսվուրդն օգուտ չի ունենալու։ Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *