Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են արհեստական բանականության (ԱԲ) հավելվածների օգտագործման արգելքը՝ առանց մասնակիցների համաձայնության սեռական բնույթի դիփֆեյքեր ստեղծելու համար, հայտնել են Եվրոպական խորհրդարանի կայքում։
«Խորհրդարանը և խորհուրդը նաև համաձայնել են արգելել արհեստական բանականության համակարգերը, որոնք ստեղծում են երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսարաններ պարունակող նյութեր կամ պատկերում են նույնականացվող անձի ինտիմ մարմնի մասերը կամ նրա մասնակցությունը սեռական բնույթի գործողություններին՝ առանց այդ անձի համաձայնության», — ասվում է հրապարակման մեջ։
Փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետք է պաշտոնապես հաստատվի Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի և ԵՄ անդամ պետությունների կողմից։ Սովորաբար այս ընթացակարգը ձևական բնույթ է կրում։
Վերջնական հաստատումից հետո ԱԲ մոդելներ ունեցող ընկերությունները ժամանակ կունենան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 2-ը՝ իրենց համակարգերը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։