
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները Բելառուսի մասին որակել է որպես Բելառուսի հաջողությունների նկատմամբ նախանձ։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, և որոնց իր երկիրը չի հասել իր թիմի ղեկավարության օրոք։ Նա պարզապես նախանձից դրդված է ասել դա։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես այցելեք Բելառուս», – ասել է Զախարովան։