Երկրաշարժ Բավրայից 17 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Լոռու և Շիրակի մարզերում

Ապրիլի 9-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *