ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի The Late Show հաղորդման եթերում պատասխանել է այլմոլորակայինների գոյության վերաբերյալ հաղորդավարի հարցին։
Հարցն առաջացել էր Օբամայի ավելի վաղ արված հայտարարության պատճառով. մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահը փետրվարին ասել էր, որ այլմոլորակայինները իրական են, թեև ինքը նրանց չի տեսել։
Երբ հաղորդավարը նրան հորդորել է «պարզապես խոստովանել փոքրիկ կանաչ մարդուկների» գոյությունը, Օբաման ծիծաղելով ասել է. «Ինձ թվում էր, թե դա այնքան ակնհայտ է, թե ինչ նկատի ունեի»։
Այնուհետև Օբաման օգտվել է առիթից՝ իրավիճակը պարզաբանելու համար։
«Բանն այն է, որ նրանց համար, ովքեր դեռ կարծում են, թե մենք ինչ-որ տեղ գետնի տակ փոքրիկ կանաչ մարդուկների ենք թաքցնում, մի բան կասեմ, որն իմանում ես նախագահ դառնալիս. կառավարությունը չի կարողանում գաղտնիքներ պահել։ Այդ գաղափարը դավադրության տեսությունների հետ… Եթե այնտեղ լինեին այլմոլորակայիններ, կամ այլմոլորակային տիեզերանավեր, կամ որևէ այլ բան, որը գտնվում էր Միացյալ Նահանգների կառավարության վերահսկողության տակ, և որի մասին մենք գիտեինք՝ տեսել էինք լուսանկարները կամ այլ բան, ես ձեզ խոստանում եմ՝ օբյեկտը հսկող ինչ-որ տղա սելֆի կաներ այլմոլորակայիններից մեկի հետ և նկարը կուղարկեր իր ընկերուհուն՝ նրա վրա տպավորություն թողնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը։
Նա կատակել է նաև, որ հավանաբար «ինքը լավ էմիսար կլիներ մոլորակի համար»։