
Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը։ Այս մասին նշված է կուսակցության հայտարարության մեջ։
«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։ Եթե զզվել ես բոլորից, փնտրիր N2 քվեաթերթիկը և ընտրիր «Բոլորին դեմ եմ»:
Կարևոր հիշեցում․
Մեր թեկնածուն, ըստ կուսակցական ծրագրի, հաղթանակի դեպքում պարտավորվում է հաջորդ 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ»,- նշված է հաղորդագրությունում։