Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենան Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Դրա մասին հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին:

«Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Վաշինգտոնում»,- ասել է ներկայացուցիչը:

Հայտարարությունը հնչել է լիբանանյան մայրաքաղաքին հասցված իսրայելական վերջին շաբաթների առաջին հարվածների հաջորդ օրը. հարվածների հետևանքով, ըստ Իսրայելի պնդման, «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար է սպանվել:

Վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնը ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև ուղիղ բանակցությունների երկու փուլ է կազմակերպել:

Շաբաթվա սկզբին Պետքարտուղարության ներկայացուցիչը քննադատել էր «Հեզբոլլահին»՝ Բեյրութի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների առաջընթացը տապալելու փորձերի համար: Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» դեռևս փորձում է խափանել բանակցությունները՝ հարվածներ հասցնելով Իսրայելին և սպառնալիքներ հնչեցնելով Լիբանանի տարածքում:

Բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ ԱՄՆ նախագահը որոշել էր անձամբ մասնակցել դրանց, ինչի հետևանքով հանդիպումը Պետքարտուղարությունից տեղափոխվել էր Սպիտակ տուն: Ի նշան բանակցությունների նկատմամբ Թրամփի հետաքրքրության՝ նա փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնին հանձնարարել է գլխավորել բանակցությունները:

Թրամփը նաև ենթադրություն է հայտնել, որ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով կհանդիպեն Սպիտակ տանը: Սակայն Բեյրութում հայտարարել են, որ նման հանդիպման քննարկումը դեռևս վաղաժամ է՝ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը և Լիբանանից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:

Անցյալ ուրբաթ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Իսրայելի հետ ներկայիս զինադադարը Լիբանանին տալիս է «տարածք և հնարավորություն՝ առաջ քաշելու իր բոլոր օրինական պահանջները, որոնց ԱՄՆ կառավարությունը կդարձնի իր ամբողջ ուշադրությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *