Իսրայելական աղբյուրը պնդում է, որ Քեշմ կղզու «Բահման» նավամատույցը ռմբակոծել են Արաբական Միացյալ Էմիրությունների կործանիչները, հայտնում է Iranist թտելեգրամյան ալիքը:
«Այսպիսով, ըստ աղբյուրի տվյալների, հենց Արաբական Միացյալ Էմիրություններն են հարված հասցրել Իրանին:
Թեհրանի պաշտոնական հայտարարություններում գործողությունը նույնպես որակվել է որպես «թշնամու հարձակում», սակայն պատասխանատուն ուղղակիորեն չի նշվել»,- նշում է ալիքը:
«Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները հարձակվում է Իրանի վրա:
«Մինչ այժմ բազմաթիվ հարվածներ են հասցվել Քեշմ և Սիրի կղզիներին:
Աղբյուրները հայտնում են, որ դա Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ գործողությունն է՝ ամերիկյան լոգիստիկ աջակցությամբ»,- գրում է ռեսուրսը: