Թրամփը Եվրամիությանը սպառնացել է սակագների կտրուկ բարձրացմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Եվրամիությանը սպառնացել է սակագների կտրուկ բարձրացմամբ։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքը «հիանալի» զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, այդ թվում այն, որ մենք լիովին միասնական ենք առ այն, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք համակարծիք ենք, որ սեփական ժողովրդին սպանող ռեժիմը չի կարող միլիոնավոր մարդկանց սպանելու ունակ ռումբ վերահսկել։

Ես համբերատար սպասել եմ, մինչև ԵՄ-ն կատարի Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում մեր կնքած պատմական առևտրային համաձայնագրի իր մասը՝ պատմության մեջ ամենամեծ առևտրային համաձայնագիրը: Խոստում էր տրվել, որ ԵՄ-ն կկատարի համաձայնագրի իր մասը և, ըստ պայմանավորվածության, կնվազեցնի իր սակագները մինչև ԶՐՈՅԻ: Ես համաձայնեցի նրան ժամանակ տալ մինչև մեր երկրի 250-ամյակը, հակառակ դեպքում, ցավոք, նրանց սակագները անմիջապես կբարձրանան մինչև շատ ավելի բարձր մակարդակների»,- գրել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *