«Եթե Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից չասեր խիստ խափանման միջոցների մասին, դա չէ՞ր հիշվի». Դավիթ Թումասյան

«Եթե Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից չասեր խիստ խափանման միջոցների մասին, դա չէ՞ր հիշվի». Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կամաց-կամաց սեռական հանցագործությունների մասին քննարկումն անցնում է մասնագիտական փուլ և սկսվում են տարանջատել տարբեր գերատեսչությունների լիազորությունները: Շատ լավ է, որ տեղեկությունը բարձրաձայնվեց՝ իհարկե, ոչ այդքան ճիշտ շեշտադրումներով, սակայն դրա արդյունքում միանգամից ունեցանք մեղադրյալներ ու շուտով կունենանք կալանավորում և իմ մոտ հարց է առաջանում՝
     *Եթե Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից չասեր խիստ խափանման միջոցների մասին, դա չէ՞ր հիշվի…
     Այս օրինակով նույն Գլխավոր դատախազը պետք է ծառայողական քննություն նախաձեռնի քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ, որը մեղադրյալ ներգրավելու ու կալանավորելու հիմքերը հայտնաբերել է միայն ԱԺ ելույթից հետո, Գլխավոր դատախազի «հուշումից» հետո: Մի նման դեպք ու խիստ պատասխանատվություն, կստիպի, որ հսկողությունն իրականացվի առավել պատշաճ ու ամբողջական, այլ ոչ թե կամայական:
     Հ.Գ. Երբ 15, 10, 5 տարի առաջ թե՛ ես, թե՛ բազմաթիվ այլ մասնագետներ բարձրաձայնում էինք սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաների կանխարգելման ծրագրեր՝ ներառյալ՝ ծնողների ներգրավմամբ, հասարակության մեծամասնությունն իրեն պատառոտելով դեմ էր իրան, անգամ հարձակվել էին մի խումբ կանանց նկատմամբ՝ արգելելով նրանց խոսել այդ թեմայով… Հիմա տեսնում եք արդյունքները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *