Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել Զանգեզուրի միջանցքի բացումը։ Բայց երբ այդ միջանցքը բացվի, անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, ես կգամ և կլինեմ առաջիններից մեկը, որը կանցնի դրանով, խոսք եմ տալիս ձեզ», — ասել է Քայան լրագրողներին։

Նա հավելել է, որ երթուղու շուտափույթ բացման հույս ունի և այն անվանել է «պատմական իրադարձություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *