Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան ինձ հայտնել է, որ մի քանի րոպե առաջ ԱՄՆ-ն ռազմական հարված է հասցրել իրանական Քեշմ և Բանդար Աբբաս նավահանգիստներին, սակայն հավելել է, որ դա չի նշանակում պատերազմի վերսկսում կամ հրադադարի ռեժիմի դադարեցում, X սոցիալական ցանցում գրել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:
Ըստ Գրիֆինի՝ բարձրաստիճան պաշտոնյան նաև հաստատել է տեղեկությունը, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հանկարծակի հետ են կանչել «Ազատություն» գործողության շրջանակում ամերիկացիների՝ իրենց բազաների և օդային տարածքի օգտագործման թույլտվությունը:
Ըստ այդ պաշտոնյայի՝ որոշումը չեղարկվել է: Հաղորդվում է, որ սաուդյան իշխանությունները զայրացած են եղել այն փաստից, որ Պենտագոնը նվազեցրել է երկուշաբթիի իրանական հարվածների նշանակությունը և հանկարծակի դադարեցրել Հորմուզի նեղուցի բացման ու նավերի անցման «Ազատություն» գործողությունը՝ կիրակի ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարելուց հետո:
NEW: US military just carried out strikes on Iran’s Qeshm Port and Bandar Abbas: Senior US official tells me, but this is NOT a restarting of the war.MORE
— Jennifer Griffin (@JenGriffinFNC) May 7, 2026